Հովիկ Աբրահամյանի դուստրը կնշանակվի նոտար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աղջիկը՝ Աննա Աբրահամյանը, երեկ արդարադատության նախարարությունում նոտարի որակավորման քննություն է հանձնել։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա քննությունը հաջող հանձնելուց հետո կնշանակվի նոտար։ Այլ մանրամասներ առայժմ մեզ չհաջողվեց պարզել, քանի որ Հովիկ Աբրահամյանն ինչ տեղափոխվել է նոր աշխատանքի, դեռ մամուլի խոսնակ չունի»։
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: