Ադրբեջանի բանակն ավարտել է իր զորավարժությունները (լուսանկարներ)
Ադրբեջանի բանակն ավարտել է լայնամասշտաբ իր զորավարժությունները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ զորավարժություններն անցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ համաձայն 2014 թ. մարտական պլանի պատրաստության` Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում:
Զորավարժությունների ժամանակ ստուգվելու էր զորամասերի ռազմական պատրաստությունը և ռազմական տեխնիկայի օգտագործումը: