Մոդրիչ. Պետք է զգուշանալ Մխիթարյանից, Ռոյսից, Օբամեյանգից
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ խաղում իրենք հատկապես պետք է զգույշ լինեն մրցակիցի հակագրոհների ժամանակ:
«Գիտենք, թե ինչպես են խաղալու, նրանք շատ վտանգավոր են հակագրոհների ժամանակ: Պետք է զգույշ լինենք գնդակի հետ, չկորցնենք այն և նրանց գրոհների ժամանակ արագ վերադառնանք մեր դիրքերը: Պետք է զգուշանալ Մխիթարյանից, Ռոյսից, Օբամեյանգից… նրանք հրաշալի խաղացողներ են»,-Մոդրիչի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բորոսսիայի» միջև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://allsport.am/?l=am&p=30239/modrich+petq+e+zgushanal+mxitaryanic+roysic+obameyangic