Օմսկում Պանրի գործարանի աշխատակիցները նախ լոգանք են ընդունել կաթով, հետո նույն կաթից պանիր պատրաստել
Ռուսական սպառողական վերահսկողության ծառայությունը (ՌՍՎ) կասեցրել է պանրի առևտրի տան գործունեությունը, որի աշխատակիցները լողացել են կաթի մեջ, որից հետո պանիր են պատրաստել այդ կաթից:
Նյութերը փոխանցվել են դատական մարմիններին, ովքեր որոշում պետք է ընդունեն սպառողների իրավունքների և պաշտպանության հետ կապված:
«Ստուգումների ժամանակ բացահայտվել են սանիտարական օրենքի կոպիտ խախտումներ»,- նշել է ՌՍՎ-ն:
Ըստ այդ ծառայության՝ արտադրության ներքին տարածքը գտնվում է անմխիթար սանիտարատեխնիկական վիճակում. «Բացակայում են աշխատակիցների հիգենիկ և բժշկական հետաքննության տվյալները»,-հաղորդում է ղեկավարությունն ու վստահեցնում, որ ամեն ինչ վերահսկողության տակ է:
Հիշեցնենք, որ մարտի 26–ին համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ, Օմսկի շրջանում գտնվող պանրի գործարանի աշխատակիցները լոգանք էին ընդունել կաթի մեջ, որից հետո նույն կաթից պանիր էին պատրաստել: