ՌԴ նախագահի պաշտոնական կայքը ենթարկվել է հաքերների հարձակմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքը ենթարկվել է հաքերների հարձակմանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով РИА «Новости»-ին:
Նախագահականի մամուլի ծառայության բաժնից տեղեկացրել են, որ փորձ է կատարվել կոտրել ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը: Ներկա պահին տարվում են աշխատանքներ` կայքի բնականոն գործընթացն ապահովելու նպատակով: Միջոցներ են ձեռնարկվում նաև անվտանգությունն առավել ուժեղ կերպով ապահովելու նպատակով:
Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել նաև այն մասին, որ հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Բանկի պաշտոնական կայքէջը: