Ռուսաստանում ձերբակալել են ադրբեջանցի ընդդիմադիրների, ովքեր պլանավորել էին մեկնել Ղրիմ
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ձերբակալվել է Մուսավաթ կուսակցության կենտրոնական գործադիր գրասենյակի ղեկավարի տեղակալ Արիֆ Գաջլիին:
«Ինձ ձերբակալել են Մախաչկալայում, խնդրում եմ սրա մասին հայտնել իմ ընտանիքին»,-այս մասին ԱՊԱ-ին հայտնել է Գաջլին, սակայն ավելին չի կարողացել հայտնել, քանի որ ընդհանտվել է հեռախոսազրույցը:
Միլի Մեջլիսի նախագահը ԱՊԱ-ին հայտնել է, որ Արիֆը իր ընկերոջ հետ մարտի 9-ին գնացքով պատրաստվում էր մեկնել Ուկրաինա, որտեղից էլ նրանք պետք է ուղևորվեին Ղրիմ:
«Միգուցե նրանց ձերբակալել են Ռուսաստանի տարածքում»,- ասել է նախագահը: