Pussy Riot-ի աղջիկների վրա կանաչ լուծույթ են լցրել (տեսանյութ)
ՌուսաստանՆիժնի Նովգորոդում հարձակում են գոչծել Pussy Riot խմբի աղջիկների վրա: Այս մասին հայտնում է Life News-ը:
Փոխանցվում է, որ նրանց վրա հարձակում էին գործել McDonalds-ում: Հինգ երիտասարդներ աղջիկների վրա կանաչ լուծույթ («զելյոնկա») են լցրել, մետաղական իրեր նետել նրանց վրա և վիրավորել:
Նրանց փաստաբանը հայտնել է, որ աղջիկները դիմել են ոստիկանություն և այժմ գտնվում են հիվավանդանոցում, քանի որ մասնակիցներից մեկի դեմքը վնասվել է: