Հայաստանի հավաքականը ուժեղ խաղացողներ ունի հարձակման գծում. Ֆաբիո Կապելլո
Այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 18:00-ին կազդարարվի Ռուսաստան-Հայաստան ընկերական մրցավեճի մեկնարկը, Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի նախապատրաստական փուլին ընդառաջ:
Ռուսաստանի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է կայանալիք խաղի մասին՝ նշելով, որ « Հայաստանի հավաքականը գտնվում է լավ վիճակում, աշխատում է շատ արագ և շարժական, ուժեղ խաղացողներ ունի հարձակման գծում: Հետևելով ընկերական հանդիպումներին, մենք , իրոք, փորձել ենք ընտրել հակառակորդներ, որոնց հետ մենք կհանդիպենք աշխարհի առաջնության խմբային փուլերում»: Այս մասին գրում է Newsru.com-ը:
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 30-րդ տեղը և Աշխարհի գավաթի խաղարկության աղյուսակում գտնվում է B խմբում` 10 խաղում հավաքելով 13 միավոր :