Մամիկոն Խոջոյանին այսօր կարող են տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մամիկոն Խոջոյանը, ով այս տարվա հունվարի 28-ին ձերբակալվել էր Ադրբեջանի կողմից՝ տարածքը անօրինական հատելու համար, երեկ վերադարձվել է հայկական կողմին:
Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանին տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ:
Այս տեղեկությունը ճշտելու համար Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության քույր Մխիթարյան Սոնյայի հետ, ով ասաց, որ կոտրված է եղել Մամիկոնի թևը, գիպս է դրվել և մարմնի վրա եղել են այլ վնասվածքներ:
Տիկին Սոնյան նաև փոխանցեց, որ Մամիկոն Խոջոյանին այսօր կարող են տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը, բայց թե տեղափոխման պատճառը որն է, բուժքույրը չհայտնեց:
Մարիա Կոշեցյան