Նոր մանրամասներ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր առողջական վիճակի վերաբերյալ
Երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի` Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, երեկ երեկոյան տեղափոխվել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Այս տեղեկությունը ճշտելու համար Operativ.am-ի թղթակիցը զրուցեց «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունու հետ, ով ասաց, որ Վազգեն Սարգսյանի մայրիկը երեկ երեկոյան ընդունվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք. «Հետազոտությունների արդյուքնում հայտնաբերվել է ուղեղի արյան սուր շրջանառության խանգարման պատճառով առաջացած Իշեմիկ կաթված: Նրա առողջական վիճակը այժմ կայուն է՝ ընդունման և այս պահի համեմատ ոչ մի բացասական դինամիկա չենք նկատում»:
Մարիա Կոշեցյան