Մամիկոն Խոջոյանին այսօր կարող է փոխանցեն հայկական կողմին. ադրբեջանական մամուլ
Մամիկոն Խոջոյանը, ով այս տարվա հունվարի 28-ին ձերբակալվել էր Ադրբեջանի կողմից՝ տարածքը անօրինական հատելու համար, այսօր կարող է վերադարձվել Հայաստան: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ այս մասին հայտնել է Ադրբեջանի Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:
Նա ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի օգնությամբ այսօր սպասվում է, որ Խոջոյանին կփոխանցեն հայկական կողմին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով 16:00-ին Տավուշի շրջանում գերի են վերցրել հայ «դիվերսանտի»: