Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարքով Ադրբեջանի զինտեխնիկա շարելու լուրը
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի Հայաստանի ու Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարքով Ադրբեջանը զինտեխնիկա է շարել, որպեսզի, եթե հանկարծ ինչ-ինչ զարգացումներ լինեն ուկրաինական «ֆրոնտում», իրենք «պատրաստ» լինեն։
Այս տեղեկությունը ճշտելու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ այդ տեղեկությունը չափազանցված է. «Չեմ կարող դա մենկաբանել, մանավանդ նման ճշգրտությամբ, ինչպես դուք են ներկայացնում»,- պատասխանեց նա:
Մարիա Կոշեցյան