Բժիշկները Ժաննա Ֆրիսկեին ապրելու հույս են տալիս
Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը` Դմիտրի Շեպելևը, պատմել է, որ երգչուհու առողջական վիճակը բարելավվել է: Նրա խոսքով` քիմիոթերապիայի կուրսերը դրական ազդեցություն են գործել երգչուհու առողջության վրա:
«Շնորհակալ ենք բոլորին մեզ աջակցելու և ուժ տալու համար: Այս պահին Ժաննան ջանասիրաբար պայքարում է կյանքի համար: Ասում են, հիվանդությանը հաղթել չի լինում, սակայն մենք մեր հույսը չենք կորցնում: Մենք ուրախանում ենք ցանկացած դրական արդյունքից»,- ասել է Դմիտրին:
Նշենք, որ Ժաննան այս պահին գտնվում է Կալիֆորնիաում, որտեղ շարունակում է իր բուժամն կուրսը: Բժիշկները առողջանալու հույս են տվել: