Բռնցքամարտիկ Անտոնիո Կերմենոն առևանգվել և սպանվել է
Փետրվարի 26-ը ողբերգական սգի օր է սպորտի աշխարհում:
Աշխարհի կրկնակի չեմպիոն բռնցքամարտիկ Անտոնիո Կերմենոն առևանգվել և սպանվել է իր հարազատ քաղաքում՝ Վենեսուելլայում:
Տեղի ոստիկանության պետ Էլիզեո Գուսմանը Associated Press-ին հայտնել է սպանության մանրամասները:
Գուսմանը ասել է, որ երկուշաբթի գիշերը Կերմենոն և իր ընտանիքի անդամները արևելյան Կարակսի մոտ գտնվող Լա Ուրբինա տարածքից առևանգվել են:
Մարզիկի հարազատներին հաջողվել է փախչել, երբ մեքենան կանգնեցրել են լիցքավորելու, սակայն, բռնցքամարտիկին դա չի հաջողվել:
Երկրպագուներն ու համաքաղաքացիները ցավակցական արտահայտություններով են կիսվում իրենց սոցիալական ցանցերում:
Նրանց գրածները փաստում են, որ Կերմենոն բոլորի կողմից հարգված ու սիրված մարզիկ է եղել: