Սկանդալ Թուրքիայում. Էրդողանը իր որդուն ասում է, որպեսզի նա 1 մլրդ ԱՄՆ դոլար կաշառք տա գործարարներին (տեսանյութ)
ԹուրքիաԵրեկ երեկոյան համացանցում մեծ արագությամբ տարածվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական oxu.az-ը՝ հղում անելով ԱՊԱ-ին:
Ձայանգրությունը ոտքի է հանել ողջ Անկարան: Վարկածներ կան, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2013թ դեկտեմբերի 17-ին, այն օրը, երբ Թուրքիայում սկսվել էր հակակոռուպցիոն գործողությունը:
Փոխանցվում է, որ ձայանգրության մեջ Էրդողանը իր որդուն ասում է, որպեսզի նա իրենց տնից վերցնի 1 մլրդ ԱՄՆ դոլար և տա մի քանի գործարարների: Հեռախոսազրույցները տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին՝ 08:01, 11:17, 15:39, 23:15 և դեկտեմբերի 18-ին՝ 10:58-ին: Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանի որդին հորը հայտնում է, որ տանը մնացել է ընդամենը 30 մլն դոլար և այդ գումարը նա կտանի մեկ այլ վայր:
Հայտնի է, որ Էրդողանը հայտարարել է, որ այս ամենը կեղծիք է և նրա հեռախոսազրույցը մոնտաժել են: