Մոլդովացի երաժիշտը դիմել է Ադրբեջանի իշխանություններին խնդրելով իրեն հանել «սև ցուցակից»
Մոլդովայի հանրապետության քաղաքացի Կոնստանտին Մոսկովիչը դիմել է Ադրբեջանի կառավարությանը` խնդրելով բացառել իր անունը Արտաքին գործերի նախարարության կողմից կազմված «Անցանկալի անձանց ցանկից»: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Կոնստանտին Մոկսովիչի անունը հայտնվել էր այդ ցանկում, երբ նա «անօրինական» ճանապարհով, իրբրև այցելել էր Ադրբեջանի օկուպացված տարածքները` խախտելով «Պետական սահմանի օրենքը»:
Հայտնի է, որ իր նամակի մեջ նա գրել է, որ այդ տարածքները այցելել է 2009 թ փառատոնի շրջանակներում և այցը չի ունեցել, ոչ մի կոնկրետ նպատակ: