Ձերբակալվել է օֆշորային սկանդալի գլխավոր դերակատարը
Ձերբակալվել է օֆշորային սկանդալի գլխավոր դերակատարը՝ Աշոտ Սուքիասյանը: Նյութի իսկությունը Operativ.am - ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Ոստիկանության, լրատվության և հասարակայնության կապերի աշխատակից» Արմեն Մալխասյանի հետ:
«ՀՀ Ոստիկանությունը, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և բռնել է Աշոտ Սուքիասյանին: Ներկայումս որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը: Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա հունիսի 17-ից նախաքննական մարմնի կայացրած որոշման հիման վրա նա գտնվում էր հետախուզման մեջ»:
Զրուցեց՝ Սոնա Բախշյանը