Նոր Զելանդիայի վարչապետի հայտարարությունը
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կինն ասել է ,թե երկրի կառավարությունը քննարկում է համաժողովրդական հանրաքվեի անցկացման հարցը պետական դրոշը փոխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС –ը:
«Տեխնիկապես այդ հարցը կարող է լուծվել խորհրդարանում քվեարկության միջոցով, սակայն իմ կարծիքով՝ պետք է հանրաքվե տեղի ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը։
Նոր Զելանդիայի պետական դրոշը պաշտոնապես հաստատվել է 1902-ին: Այն դուր չի գալիս շատ զելանդացիներին, քանի որ շատ նման է ավստրալիականին: Սակայն, դրոշը փոխել ցանկացողները միասնական կարծիք չունեն, թե ինչպիսին պետք է լինի նոր դրոշը:
Խորհրդարանի անդամներից շատերն առաջարկում են ընդհանուր դիզայնը նույնը թողնել և հանել միայն Մեծ Բրիտանիայի խորհրդանիշը։