Բագրատյանը ստու՞մ է, թե Լյուդմիլա Սարգսյանը հիշողության կորուստ ունի
Operativ.am-ը զրուցեց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամլո խոսնակի հետ այն դիտարկումների հետ կապված, որ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը նշել էր, թե Բագրտայանն առանց որևէ մեկին հաշվի առնելու, գնաց և առաջադրվեց, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` Հրանտ Բագրատյանը մենակ է կայացրել իր որոշումը, այդ հարցը չի քննարկվել ՀԱԿ-ում:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը իր հարցազրույցներում մի քանի անգամ նշել է այն մասին, որ ինքը Կոնգրեսում քննարկել է իր առաջադրվելու հարցը և բոլորն էլ տեղյակ են եղել:
Մեր այն հարցին, թե ինչու՞ են Բագրատյանի մասին նման կարծիք արտահայտում իր կուսակից ընկերները, խոսնակը նշեց. «Առանց մեկնաբանության»: