Մակրոնը մի քանի անգամ զրուցել է Թրամփի հետ․ քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախօրեին մի քանի անգամ զրուցել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Թրամփը առաջարկ էր ներկայացրել հակամարտող կողմերին՝ 30 օրով փոխադարձաբար զերծ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է այդ նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան նույնպես կաջակցի այդ առաջարկին։
«Ես ողջունում եմ Թրամփի շատ հստակ կոչը, որը վերաբերում է 30 օրով անվերապահ հրադադար հաստատելուն»,- հայտնել է Մակրոնը։