Լին Թրեյսին Մոսկվայում ներկա չի գտնվել Հաղթանակի շքերթին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներկա չի գտնվել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի առթիվ Մոսկվայի կարմիր հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Տեղեկությունը գործակալությանը հաստատել է քաղաքական շրջանակներում իր աղբյուրը՝ նշելով․ «Ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը տրիբունայում չի եղել»։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հրավեր ուղարկվել է՝ մասնակցելու մայիսի 9-ի տոնական միջոցառումներին։ Ուշակովը նշել էր, որ զորահանդեսին ներկա են գտնվելու նաև պատերազմի մի քանի վետերաններ՝ Միացյալ Նահանգներից։