Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին

Մայիսի 9-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից, վերսկսվել են Դեբեդ գետում մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի որոնողական աշխատանքները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է քաղաքացու դի:
Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը: Ավտոմեքենայում գտնված երկու քաղաքացիներից մեկը դուրս էր բերվել, մյուսին որոնում էին: