Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը սոցցանցի իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։
Ավելի ուշ Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերով հայտնել է, որ իր պաշտպանյալին ոստիկանները տեղափոխում են հիվանդանոց։
Փաստաբանը կասկածներ ունի, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին ոստիկանները ծեծել են, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, և ոստիկանների ուղեկցությամբ լրագրողին տեղափոխել են հիվանդանոց։
Մանրամասները՝ տեսանյութում։