Ալիևը չի մեկնի Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այդպիսի տեղեկություն է ստացվել, որ Ալիևը, ցավոք, չի ժամանի։ Բացատրել են, որ նա պետք է մասնակցի Ադրբեջանում կայանալիք միջոցառումներին, որոնք նվիրված են Հեյդար Ալիևին»,- լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում հայտնել է Ուշակովը։