Մաշ Իսրայելյանը անակնկալներ ունի․ երգչուհին մանրամասներ է հայտնել

Երգչուհի Մաշ Իսրայելյանը նորություններ ունի իր երկրպագուների համար։ Այս մասին երգչուհին ինքն անձամբ հայտնեց ArmLur.am-ին։
«Այս շրջանում բավականին զբաղված եմ։ Նոր տեսահոլովակներ եմ պատրաստում։ Տեսահոլովակներից մեկն արդեն պատրաստ է, շուտով այն կհրապարակվի, իսկ մյուսի նկարահանումներն ընթացքի մեջ են»,- ArmLur.am-ին հայտնեց երգչուհին։
Հարցին, թե երբ կհրապարակվի արդեն իսկ պատրաստ տեսահոլովակը, երգչուհին պատասխանեց, որ դեռ չգիտի, սակայն նշեց, որ նոր երգը ռիթմիկ է լինելու։
Նշենք, որ երգչուհին բավականին ակտիվ է և իր վերջին երգը թողարկել է 3 օր առաջ՝ Էռնեստ Օգանեսյանի հետ։ Երգը կոչվում է «Արևմուտք արևելք», որի բառերի հեղինակը Արման Անտոնյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Էռնեստ Օգանեսյանն ու Կարեն Խուրշուդյանը։
Հավելենք, որ երեք օրվա ընթացքում նոր երգի դիտումները հատել են 1 միլիոն 600 հազարի շեմը։