Անհավանական զգացողություններ են. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակին:
«Արեցինք հնարավոր ամեն ինչ: Հավատում էինք ինքներս մեզ մինչև վերջին րոպեն ու միասնական էինք, ինչպես մեկ թիմ մեր երկրպագուների հետ, որոնք մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան: Անհավանական զգացողություններ են»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 ու «Ինտեր»-ի համար հաղթական եղավ 99-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի հեղինակած գոլը: