Ֆրիդրիխ Մերցը ընտրվել է Գերմանիայի նոր կանցլեր

Բունդեսթագը քվեարկության երկրորդ փուլում Գերմանիայի կանցլեր է ընտրել Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին։
Մերցի օգտին 325 քվե է գրանցվել, նրա թեկնածությանը դեմ են քվեարկել 289-ը, 1 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել։