Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք, ինքնաձիգեր, պայթուցիկներ. ժամանել են փրկարարական ծառայության սակրավորներ

Այսօր՝ ապրիի 30-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի, ով Արցախյան պատերազմի մասնակից է, Արցախից իր հետ մեծ քանակի զենք-զինամթերք, ինքնաձիգեր, պայթուցիկներ և այլ զինամթերք է տեղափոխել Հայաստան, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Լևոն Գրիգորյանի և օպերատիվ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Կրպեյանի և Կոտայքի ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ, մայոր Սարգիս Մանուկյանի գլխավորությամբ այդ քաղաքացու հետ տարվում է ճիշտ և գրագետ բանակցություններ, ինչից հետո քաղաքացին հայտնում է, որ զենք-զինամթերքը թողնում է ծառի տակ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ քաղաքացին հստակ չէր նշել, թե որ հատվածում է թողնում զենք-զինամթերքը, ռազմական ոստիկանության Կոտայքի վարչության ծառայողները մոտ 1 կմ շառավղով հատվածում որոնողական աշխատանքներ են իրականացնում ու որոշ ժամանակ անց կասկածելի պարեկները հայտնաբերում են:
Տեղում պարզվում է, որ Կոտայքի ռազմական ոստիկանության վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Ահազանգով ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ սակրավորների խումբը:
Սակրավորները վնասազերծում են մի քանի վտանգավոր զինամթերք, իսկ այնտեղ լինում են նաև ինքնաձիգեր, պայթուցիկներ, և այլ տեսակի ռամզամթերք:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները նման քանակի, մի քանի դեպքերում էլ՝ ավելի մեծ արսենալ են հայտնաբերել: