Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: