Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ միջադեպից հետո Ավինյանը քննարկում է անցկացնում

Երևանի քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկում է տեղի ունենում ավագանու անդամ գործընկերների հետ՝ կապված Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին 24News-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
Մեր հարցին` իսկ Տեր-Մարգարյանի հեռացման հարց քննարկվո՞ւմ է, նշեցին, որ տեղեկություն չունեն:
Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ու իր թիմակիցները թաղապետարանի շենքում ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ինչի վերաբերյալ տեսանյութ է շրջանառվում։