Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է. քաղաքապետարանի արձագանքը

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում», - անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքին՝ Aysor.am-ին ասացին Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն իր թիմակիցների հետ թաղապետարանի շենքում ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանը։