«Ես ինձ պահել եմ նորմալ հայի նման»․ Մասիվի թաղապետը արդարանում է Չախոյանին դաժանաբար ծեծելուց հետո

Ակտիվիստ Արթուր Չախոյանը քիչ առաջ Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվեց։ Մասիվի թաղապետը բռունցքներով հարձակվեց Չախոյանի վրա։
Ոստիկանները ևս ժամանեցին Մասիվի թաղապետարան և Չախոյանին տարան առանձին սենյակ, բայց թեժ իրավիճակը շարունակվում է։
Մասիվի թաղապետը Չախոյանին դաժանաբար ծեծելուց հետո լրագրողների հետ զրույցում սկսեց արդարանալ և նշել, որ պահել է իրեն նորմալ հայի նման։
Մանրամասները՝ Armlur-ի տեսանյութում։