Կորած 15-ամյա պատանուն գտել են Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Ապրիլի 26-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Վահե Ս․-ի անհետ կորելու մասին:
ՆԳՆ-ից հայտնում են, որ ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 27-ին՝ ժամը 08։20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ հատվածում Վահե Ս․-ին հայտնաբերել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին:
Հանգամանքները պարզվում են: