Դատավոր Արտուշ Գաբրիելյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը հետաձգվել է. փաստաբաններ

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը՝ նյութերին ծանոթանալու նպատակով հետաձգվեց մինչև վաղը 09:30։
Այս մասին հայտնել են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ փաստաբանների փոխանցմամբ, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 21:00-ին։