Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է եկեղեցում և ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում դրված խաչքարի մոտ:
Մատուցվել է եկեղեցական կարգ:
Մանրամասները՝ տեսանյութում: