Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ։
Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել Արցախյան շարժմանը, պատերազմներին, դրանց հետևանքներին՝ հաղթանակներ հողի վրա և դիվանագիտական հաջողություններ, այնուհետև՝ պարտություն։
Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, Քի Վեսթի փաստաթղթի և Մադրիդյան սկզբունքների մասին։
Հատվածներ հանդիպումից կհրապարակվեն վաղը երեկոյան։