Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը։
Այս մասին նա հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Պուտինը նախկինում բազմիցս է խոսել այդ մասին։
ՌԴ նախագահի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը կայացել է ապրիլի 25-ին, Կրեմլում։
Հատուկ բանագնացը Մոսկվայից մեկնել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վլադիմիր Պուտինի ուղերձով։
Սա Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի արդեն չորրորդ հանդիպումն է եղել։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այն անվանել է կառուցողական և օգտակար։ Նրա խոսքով՝ վերջին բանակցությունները մոտեցրել են Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները։