Խոշոր ավտովթար՝ Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած

Ապրիլի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան դիմաց տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն:
Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Բետոնե էլեկտրասյան կոտրվելու հետևանքով սյան վրա տեղադրված արագիլի բույնն ամբողջությամբ վնասվել է:
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի Մասիս Տ/Տ-ի վթարային ծառայության ներկայացուցիչները, քանի որ վթարի հետևանքով նաև վնասվել է գազատար խողովակը:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: