Սգո պատարագ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար․ Ուղիղ

Հավատացյալները հավաքվում են Վատիկանում՝ հրաժեշտ տալու Հռոմի պապին։
Այսօր տեղի կունենա Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը:
Այս պահին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվում է բազմալեզու սուրբ պատարագ։
Պատարագը կղեկավարի Կարդինալների քոլեջի դեկանը՝ Ջովաննի Բատիստա Ռեն, որը կտևի մոտ մեկուկես ժամ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը ներկա են տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և այլոք։