Թրամփը չի բացառում ԱՄՆ-ի ռազմական մասնակցությունը Իսրայելի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կանգնեցրել Իսրայելին Իրանին հարվածելուց։
«Ես նրանց չեմ կանգնեցրել, բայց և այնպես չեմ արել, որ նրանց հարմար լինի, քանի որ կարծում եմ, որ մենք կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Time-ի հետ հարցազրույցում։ Նա հավելել է, որ չի բացառում ԱՄՆ-ի ռազմական մասնակցությունը Իսրայելի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը:
Ապրիլի 7-ին The New York Times-ը հաղորդել էր, որ 2025 թվականի մայիսին Իսրայելը ծրագրել էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն հրաժարվել էր դրանից, քանի որ Թրամփը չէր աջակցել այդ քայլին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կամ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցելու համար։