Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են․ Ավինյան
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին:
«Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են:
Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով 2023 թ.-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները:
Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում տեղադրեցինք օդափոխության 14 նոր համակարգ. սարքերն ավելի էներգախնայող են, որի շնորհիվ կրճատվում են ծախսերը, ինչպես նաև ավելի հարմարավետ ու անվտանգ են»,- գրել է Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: