Երևանում «Toyota»-ն բախվել է հայտնի բլոգեր «222 Lava»-ի «BMW»-ին

Երեկ՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նորագավիթ 7-րդ փողոցի 17-րդ տան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Էրիկ Շահբազյանին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդներից Ա. Հովհաննիսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ Է. Շահբազյանի ավտոմեքենան եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և բախման պահին նա ավտոմեքենայում չի գտնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Շահբազյանը հանրությանը հայտնի բլոգեր «Թու, թու, թու լավա»-ն է։