Արտակարգ դեպք՝ Երևանում

Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղազնիկ Շահինյանն ու Արմեն Ավետիսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: