ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին նիստ կանցկացնի ուկրաինական ճգնաժամի շուրջ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել են կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում։
«Հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ին և կանցկացվի արևմտյան երկրների պահանջով»,- նշված է հաղորդագրության մեջ։