Սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա

Ապրիլի 21-ի ցերեկը, 22-23-ը, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 21-25-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում՝ ապրիլի 21-ի կեսօրից հետո, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին օրվա ընթացքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։