Երևանում 21-ամյա երիտասարդը «Infiniti»-ով «դրիֆթ» անելու համար համար ձերբակալվել է

Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Մատենադարանի մոտ մի մեքենա «դրիֆթ» է անում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանություն են ներկայացրել կասկածյալին։
Կայքի տեղեկություններով նա Երևանի բնակիչ 21-ամյա Ռուբեն Ս․-ն է, որի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենան էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։