Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սալուտ գյուղում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարները մարել են Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գագիկ Մ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։