Վրաերթ՝ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Ապրիլի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղու Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ արագաչափ մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ալեքսանդր Գ.-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին, վրաերթի հարևանությամբ գործող Պռոշյան շաուրմայանոցի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։