Չինաստանում առանց միջուկային հիմքի ջրածնային ռումբ են փորձարկել

Չինացի հետազոտողները հաջողությամբ փորձարկել են ջրածնի վրա հիմնված պայթուցիկ սարք, որը չի պարունակում որևէ միջուկային նյութ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է South China Morning Post (SCMP) թերթը, վերահսկվող դաշտային փորձարկումների ընթացքում հաջողվել է կործանարար քիմիական շղթայական ռեակցիա առաջացնել:
Պարբերականի տվյալներով ՝ սարքը մշակվել է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի (CSSC) գիտահետազոտական ինստիտուտի կողմից։
Նման ռումբն օգտագործում է մագնեզիումի հիդրիդ քիմիական միացություն:
Երկուկիլոգրամանոց սարքի փորձնական պայթյունի ժամանակ առաջացել է ավելի քան հազար աստիճան Ցելսիուսի ջերմաստիճան ունեցող հրե գունդ:
Ստեղծողների կարծիքով ՝ նման համադրությունը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել պայթյունի ինտենսիվությունը՝ հեշտությամբ հասնելով թիրախների հավասարաչափ խոցմանը հսկայական տարածքում։