«Փող ուտելը» կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյանը՝ ԱԱԾ հատուկ օպերացիայի մասին

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը անդրադառնալով երեկ Շենգավիթի թաղապետարանում ԱԱԾ աշխատակիցների իրականացրած հատուկ օպերացիային ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այս պահին կլռեմ»,- գրել է Մկրտչյանը։